ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Մի՛ փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին»․ Արամ Ա-ն՝ Էրդողանին
11:48, 24.04.2024 | mamul.am
1920 | 0

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ երեկ իր պատգամն է հղել։ Նա իր խոսքում շեշտել է, որ ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչման օր չէ, այլ՝ մեր ազգային պահանջատիրությունն ամրապնդելու օր։ «Մեր ժողովուրդը պահանջատեր է, քանի դեռ Թուրքիան չի ընդունել 1915-ին մեր ժողովրդի դեմ գործած ցեղասպանությունը։ Պահանջատեր է, քանի դեռ Արցախը բռնագրավված է ցեղասպան Ադրբեջանի կողմից»,- ասել է կաթողիկոսը՝ պահանջելով Արցախի ժողովրդի վերադարձը, Ադրբեջանի կողմից ձերբակալված գերիների շուտափույթ ազատ արձակումը։
Արամ Ա. Կաթողիկոսը պատասխանելով Թուրքիայի նախագահի՝ Հայաստանը Սփյուռքին և Սփյուռքը Հայաստանին հակադրելու անհիմն ու անիմաստ փորձերին, ասել է. «Պարոն նախագահ, մի՛ փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին։ Հայաստան և Սփյուռք՝ մեկ ամբողջություն է, մենք մեկ ազգ ենք՝ մեկ պահանջատիրությամբ»։

Իր ելույթի ավարտին կաթողիկոս Արամ Ա-ն համախմբման կոչ է արել՝ Հայաստանի փրկությունը վեր դասելով ամեն ինչից։

Աղբյուրը` Cilicia TV
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր