ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը բաց է
12:00, 24.04.2024 | mamul.am
2372 | 0

Երեկ փակված Բաղանիս Այրումին հարակից Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը բաց է:

Բաղանիս Այրում գյուղին հարակից բլուրներին մարդկանց շարժ է նկատվում: Հեռվից հասկանալի չէ՝ արդյոք զինվորականներ են, թե քաղաքացիական անձինք, տեսանելի են նաև ամենագնաց, զինվորական մեքենաներ: Առայժմ հասկանալի չէ՝ արդյոք տարվող աշխատանքները կապված են սահմանազատման հետ, թե այլ գործողություններ են կատարվում, հայտնում է «Ազատություն»-ը:

Երեկ առավոտից իրավապահները փակել էին Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը: Ժամեր շարունակ ճանապարհը փակ պահելուց հետո իրավապահ մարմինները հայտարարություն տարածեցին, որ ճանապարհը փակել են ականազերծման աշխատանքների համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր