ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+20 °C
«ԱՄՆ պետդեպն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ». Արտակ Զաքարյան
03:06, 25.04.2024 | mamul.am
2083 | 1

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ՝ քան Freedom House-ի վերջին զեկույցը:
Ըստ ԱՄն-ի պետդեպի զեկույցի՝ Հայաստանում կան կոռուպցիա, անպատժելիություն, մարդու իրավունքների լուրջ խնդիրներ, ոստիկանության չարաշահում, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ապօրինություններ, դատարանների կախվածություն, բռնություններ, խոշտանգումներ, կամայական ձերբակալություններ ու կալանքներ և այլն:
Թե ինչո՞ւ են տարիների լռությունից հետո, հենց հիմա հիշել Նիկոլի հակադեմոկրատական ապօրինություններն ու բռնապետության ձգտող կառավարչությունը, առանձին թեմա է: Այդ մասին արժե լավ մտածել:
Սեփական աղետալի իշխանությունը պահելու մոլուցքով, Նիկոլը կարծես իր օտարերկրյա տերերի գրկում նորից փորձում է անկանոն շարժումներ անել: Հետևաբար՝ կամ Նյու Նորիքի Ազատության արձանի ջահն է հարվածելու կապիտուլյանտի կառավարության դատարկ ու ստախոս գլխին, կամ Կրեմլի աստղն է կրկին մտնելու նրանց համապատասխան վայրը, կամ էլ թուրք-ադրբեջանական կիսալուսինն է նորից կանգնելու կապիտուլյանտի վախկոտ ու խոստումնաշատ (թուրքերին շատ խոստումներ տված) կոկորդին:
Սակայն, քանի որ այս ամենի արդյունքում տուժվում է միայն հայ ժողովուրդն ու Հայաստանը, վաղուց արդեն ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»»։

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր