ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Դստերս ծնունդը խորհրդանշական է. ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել». Տիգրան Ավինյան
13:36, 24.04.2024 | mamul.am
3600 | 0

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի հայրենակիցներ, արդեն 109-րդ տարին է, որ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելեցի դստերս՝ Սոֆիի հետ, ում ծննդյան տարեդարձն է:
Նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել, ցավից չկոտրվել և համախմբվել մեկ նպատակի շուրջ։
Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը հանուն մեր երեխաների երջանիկ ապագայի»:

Աղբյուրը` Տիգրան Ավինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր