ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+18 °C
«Կցանկանայի Ալեն Սիմոնյանին հարցնել՝ ո՞ւմ անունից է նման սյուժեներ ներկայացնում»․ Մատվիենկո
12:48, 24.04.2024 | mamul.am
4838 | 0

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն սենատորներին հանձնարարել է նախապատրաստել և հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, գրում են ռուսական լրատվամիջոցները։

Ելույթ ունենալով ԵՄ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում՝ Սիմոնյանը հայտարարել է, որ «խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հարցը և մերձավորարևելյան հակամարտությունը»։ Նա նաև հաստատել է, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։

«Կցանկանայի Հայաստանի խորհրդարանի նախագահին հարցնել՝ ո՞ւմ անունից է նման սյուժեներ հնչեցնում։ Հաստատ՝ ոչ հայ ժողովրդի անունից, ում հետ Ռուսաստանին կապում է դարավոր բարեկամությունը։ Մենք չենք կարող անուշադրության մատնել նման ռուսատյաց ելույթները։ Ես գրավոր հարցում կուղարկեմ Հայաստանի խորհրդարանին՝ պարզելու, թե ում անունից է նա հանդես եկել, և արդյոք Հայաստանի խորհրդարանը կիսում է այդ գնահատականը»,- ասել է Մատվիենկոն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր