Երևանում այսօր իրականացված ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 13 քաղաքացի՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ Հանրապետության Հրապարակի մոտից 1 անձ է տարվել ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։
|