ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Հակոբյան Աննայի` «տարօրինակություններով» նվաճած քաղաքական դիվիդենտները». Կարեն Հեքիմյան
21:48, 24.04.2024 | mamul.am
4534 | 1

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «Տարօրինակ է, որ Հակոբյան Աննան որոշեց Ծիծեռնակաբերդ այցելել:
Տարօրինակ է, որ Հակոբյան Աննան Ծիծեռնակաբերդ է այցելել առանց ամուսնու:
Տարօրինակ է, որ Հակոբյան Աննան Ծիծեռնակաբերդ է այցելել միայն կրտսեր դստեր ուղեկցությամբ:
Տարօրինակ է, որ Հակոբյան Աննան Ծիծեռնակաբերդ է այցելել ակտիվ ընդդիմադիր քաղաքական ուժի հետ մեկտեղ (զուգահեռ):
Տարօրինակ է, որ Հակոբյան Աննան, Ծիծեռնակաբերդ այցելության ընթացքում, ի պատասխան «վիրավորական» վանկարկումների, ժպտում էր:
Տարօրինակ է, որ Հակոբյան Աննայի ուղեկցողները և ոստիկանները որևէ կերպ չարձագանքեցին «վիրավորական» վանկարկումներին:
Տարօրինակությունների շղթան կարելի է անվերջ շարունակել:
Հակոբյան Աննայի` «տարօրինակություններով» նվաճած քաղաքական դիվիդենտներն ի հայտ կգան տեսանելի ապագայում»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր