ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Ծեծելով բերման են ենթարկել ԱԺԲ-ի տասնյակ անդամների, այդ թվում` Գարեգին Չուգասզյանին
21:18, 24.04.2024 | mamul.am
4529 | 1

Ժամեր առաջ Ազատության հրապարակում մեկնարկել էր Ազգային ժողովրդավարական բևեռի հանրահավաքը: Հանրահավաքին հաջորդել է երթը, որի ընթացքում էլ ոստիկանները ծեծելով բերման են ենթարկել տասնյակ մասնակիցների: Ինչպես հայտնում է ԱԺԲ-ի ֆեյսբուքյան էջը, քիչ առաջ բռնի ուժով բերման են ենթարկել նաև Բևեռի խորհրդի անգամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլորդյա Ավետիսյանին: «Մեր ունեցած տեղեկություններով` Կենտրոնի բաժնում բևեռի աջակիցներին ծեծել են»,- գրում է ֆեյսբուքյան էջը:

Ծեծելով բերման են ենթարկել ԱԺԲ-ի տասնյակ անդամների, այդ թվում` Գարեգին Չուգասզյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր