Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ է վարում Եվրոմիության առաջնորդների հետ՝ Եվրոհանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածու ընտրելու համար, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Bloomberg-ի տվյալներով՝ Մակրոնը որպես թեկնածու դիտարկում է Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ և Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիին: Այս թեմայի շուրջ նա արդեն բանակցություններ է վարել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, գրում է գործակալությունը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերջին տարիներին բախվել է ԵՄ որոշ երկրների դժգոհությանը, նշում է Bloomberg-ը: Մասնավորապես, դժգոհությունները կապված են առևտրի, կլիմայական փոփոխությունների և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ նրա քաղաքականության հետ։ |