ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
«Տեղի է ունենում մեկ այլ էական իրադարձություն». Թաթուլ Հակոբյան
15:00, 25.04.2024 | mamul.am
5195 | 0

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ լրատվամիջոցների ուշադրությունը ավելի շատ ուղղված է Կիրանցի ճանապարհի փակ լինելուն, տեղի է ունենում մեկ այլ էական իրադարձություն:
Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց՝ հայկական կողմից, և Բաղանիս-Այրում-Ղուշչու Այրում-Աշաղը Ասկիպարա-Մազամ-Խեյրիմլի հատվածում, տեղի է ունենում նոր շփման գծի ձևավորում, որը, Հայաստանի իշխանությունների պնդումով, սահմանազատում/սահմանագծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Դժվարանում եմ ասել, թե ինչքան է տևելու կիրանցիների, ոսկեպարցիների և մեր Նոյեմբերյանի ժողովրդի հասկանալի, արդար ցասումը գործող իշխանությունների հանդեպ, բայց գալու է մի պահ և այդ պահը շատ մոտ է, օրերի հարց, երբ Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահ ուժերը կանգնելու են ճիշտ այն գծի երկայնքով, որի հիմքը 1920թ. օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագիրն է, 1976 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզն ու այսօրվա գուգլ մափսը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր