Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման հետ կապված բոլոր հարցերի կարգավորմանը՝ բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը երբեք կասկածի տակ չի դրել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ԵՄ առաքելության իրական դրդապատճառները։ Այդ առաքելությունը կոչված է լրտեսական գործունեություն ծավալելու տարածաշրջանում: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին»,- ասել է նա։
|