ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+19 °C
«Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին
15:18, 25.04.2024 | mamul.am
2410 | 0

Բագրատաշեն տանող ճանապարհին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից 12-ին բերման են ենթարկել։ Այս մասին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Վերջապես Հայաստանում մեր հայրենակիցը սկսեց հասկանալ, որ միայն Տավուշի խնդիրը չէ, արարատցին, սյունեցին, բոլորը հասկանում են, որ Տավուշից հետո իշխանությունները վտանգն իրենց դուռն են հասցնելու»,-ասաց պատգամավորը։ Դիմելով բարձրաստիճան զինվորականներին՝ հորդորեց առանց հիմնավոր փաստաթղթերի չենթարկվել ապօրինի հրամաններին․ «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պարտավոր է ՀՀ սահմանը պահել, ոչ թե Նիկոլի ոտքերի տակ մնալ»։

«Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր