ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +17 °C Վաղը`+18 °C
«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք` ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան
20:54, 25.04.2024 | mamul.am
1725 | 0

Արսեն Գրիգորյանը (Մրո) մշակութային այն եզակի գործիչներից է, որ առաջին իսկ օրերից գտնվում է Տավուշում ու պայքարում հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելու որոշման դեմ: «Յուրաքանչյուր հայ պետք է իր վերաբերմունքը ցույց տա: Այսինքն, դուք կարող եք հանգիստ նստել ու ասել` ինչ ուզում է լինել, թող լինի՞: Բա էս ժողովո՞ւրդը... Ահավոր վիճակում է մեր ժողովուրդը: Մարդիկ Կադաստրի թուղթը ձեռքներին լացում են: Հանգիստ մի՛ նստեք ու ասեք` ես իմ գործով կզբաղվեմ ու ամեն ինչ նորմալ կլինի: Այդպես չի՛ լինի: Եթե մեր գործն ընդհանրական հայրենիքին չի ծառայում, առանձին-առանձին մեր տեղերում չենք կարող ոչինչ փոխել: Մեր հայրենիքն է մաս-մաս նվիրվում թշնամուն»,- լրագրողի հետ զրույցում ասաց երգիչը:

«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք` ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր