ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+23 °C
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ
21:13, 25.04.2024 | mamul.am
1502 | 0

«Խաղաղության մասին կարող է խոսել նա, ով որ ցույց է տվել, որ կարող է պայքարել ու կարող է հաղթել»,- Կիրանցի մոտ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ նշեց Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ Միրզոյանը:

«Այսինքն, նրանք ցույց են տվել, որ կարող են պատերազմել, պայքարել, բայց ընտրում են խաղաղությո՞ւնը: Պայքարենք, մեր իրավունքները պաշտպանենք, նոր պարտադրենք խաղաղություն: Սահմանից այնկողմ ադրբեջանցիներն ուրախանում են, երգում, պարում են: Ու ետ դարձեք նայեք էս ժողովրդի վիճակը: Էդ ո՞նց եղավ, որ միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է տիրում»,- հարցադրեց հոգևոր հովիվը:

«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր