ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+20 °C
«Էդ չարաբաստիկ 4 գյուղերը պահելու հնարավորություն չկա». Հայկ Հովյան
22:06, 25.04.2024 | mamul.am
5448 | 0

Գրող Հայկ Հովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչի՞ համար եք ինձ ատում ու իմ նման էլի լիքը մարդու... Որ ասում ենք, թե էդ չարաբաստիկ 4 գյուղերը պահելու հնարավորություն չկա՞... Դրա՞ համար:
Ատելություն սերմանողը մանիպուլյատիվ ու կեղտոտ հարցադրումն է....
Չկա էտպիսի հայ մարդ, որ չուզենար էտ 4 գյուղերը մնային իրենց այսօրվա դե ֆակտո կարգավիճակում: Հենց էդպես... չկա:
Բայց կան հայ մարդիկ, որ ասում են` դրանք պահելու հնարավորությունը չկա ու կան հայ մարդիկ, որ ասում են` կա:
Չկա ուզող կամ չուզող հայ, կա հնարավորությանը հավատացող ու չհավատացող հայ` այս կամ այն փաստարկներից ելնելով:
Էդ կեղտոտ հարցադրումն ա հենց ատելության ակունքը` ուզում ես տաս, կամ չես ուզում տաս, եթե ուզում ես` թուրք ես, եթե չէ, հայ ես:
Եթե ես ասում եմ, որ, ցավոք սրտի, չկա պահելու հնարավորություն, ուրեմն պակաս հայ եմ, քան էն մեկը, որ ասում ա` ինձ չի հետաքրքրում հնարավորությունը` ինչ ուզում ա թող լինի.... Կա՞ արդյոք սրանից ավելի ազգադավ ու պառակտիչ հարցադրում:
Եթե խոսելու բան ունենք, պիտի խոսենք հնարավորության լինել-չլինելու մասին, այլ ոչ թե ով է հայ, ով չէ..... Առանց ատելության»:

Աղբյուրը` Հայկ Հովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր