ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Էսօր Ալեն Սիմոնյանն ասում ա՝ ո՞ւր էին էդ մարդիկ 44-օրյա պատերազմի ժամանակ». կոթեցի երիտասարդ
22:18, 25.04.2024 | mamul.am
3275 | 0

Մի քանի օր առաջ հայտարարում էին, թե մինչև Ոսկեպարի գետն է սահմանազատում լինելու, բայց էն, ինչը հիմա կատարվում է, ցույց է տալիս, որ հերթական անգամ ժողովրդին խաբել են, պատմության մի մասը թաքցրել են: Այս մասին Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Կոթի գյուղի բնակիչ Հովիկ Վերանյանը:

«Էսօր Ալեն Սիմոնյանն ասում ա՝ ո՞ւր էին էդ մարդիկ 44-օրյա պատերազմի ժամանակ: Պատերազմի ժամանակ, երբ ինքը թաքնվում էր պատգամավորական մանդատի հետևում, ու հրաժարվում էր Արցախ գնալ, արդարանալով, որ պատգամավորին չի կարելի պատերազմի դաշտ գնալ: Բագրատաշենում ճանապարհ փակող շատ տղաներ 44-օրյա պատերազմին մասնակցել են, մարտական ընկերներ ու հարազատներ են կորցրել»,- ԱԺ նախագահին պատասխանեց երիտասարդը:

«2018թ-ին բոլորս սխալ ենք գործել, հիմա սխալն ուղղելու ժամանակն է»,- կոչ արեց նա:

«Էսօր Ալեն Սիմոնյանն ասում ա՝ ո՞ւր էին էդ մարդիկ 44-օրյա պատերազմի ժամանակ». կոթեցի երիտասարդ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր