ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումն այն երկրների դեմ, որոնք «երկկողմ առևտրին մասնակցելու ակտիվ միջոցներ են փնտրում»՝ առանց դոլարի, գրում է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ քննարկվող միջոցները ներառում են արտահանման վերահսկողությունը, արժութային մանիպուլյացիայի համար մեղադրանքներն ու սակագների սահմանումը։ Նշվում է, որ ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում նրա թիմը նախատեսում է այս միջոցներն ուղղել ԲՐԻՔՍ-ի անդամ երկրների դեմ, որոնք ակտիվորեն զբաղվում են ապադոլարացմամբ։ Մարտին CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը բացահայտ հայտարարել է, որ «ատում է այն երկրներին, որոնք հրաժարվում են դոլարից»։ |