Ադրբեջանում բանտարկված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը, հայտնում է Վարդանյանի գրասենյակը։ «Նրան թույլ է տրվել խոսել կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: Սա գրեթե երեքշաբաթյա լիակատար մեկուսացման պայմաններում պահվող, ապրիլի 5-ից հացադուլ սկսած Ռուբեն Վարդանյանի երկրորդ հեռախոսազրույցն է եղել ընտանիքի հետ։ Տեղեկանալով հայ բանտարկյալներին ազատելու գլոբալ շարժման մասին և անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը»,-հայտնում է Վարդանյանի գրասենյակը։ |