ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
11:36, 26.04.2024 | mamul.am
3727 | 0

Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական-արդյունաբերական արտադրանքի արտահանումը խթանելու մասին։ Այս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը՝ պատասխանելով Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու պատճառով Ադրբեջանի քննադատության վերաբերյալ հարցին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բայց սրանից զատ՝ մենք նաև իրականացնում ենք Հնդկաստանի պաշտպանական արտադրանքի արտահանման խթանման քաղաքականությունը»,-ասել է նա։

Ըստ հնդկական ANI գործակալության՝ Հայաստանը Հնդկաստանից գնել է 15 «Ակաշ» ԶՀՀ՝ 600 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր