Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական-արդյունաբերական արտադրանքի արտահանումը խթանելու մասին։ Այս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը՝ պատասխանելով Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու պատճառով Ադրբեջանի քննադատության վերաբերյալ հարցին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բայց սրանից զատ՝ մենք նաև իրականացնում ենք Հնդկաստանի պաշտպանական արտադրանքի արտահանման խթանման քաղաքականությունը»,-ասել է նա։ Ըստ հնդկական ANI գործակալության՝ Հայաստանը Հնդկաստանից գնել է 15 «Ակաշ» ԶՀՀ՝ 600 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ |