ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Փարիզում գողացել են Rafale կործանիչներ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
13:24, 26.04.2024 | mamul.am
2819 | 0

Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որն ազգային պաշտպանության հետ կապված գաղտնի տվյալներ էր պարունակում, հաղորդում է Valeursactuelles պարբերականը։

Գողությունը Փարիզի արվարձաններից մեկում՝ Արժանթեում, կատարել է ռեստորանի այցելուներից մեկը։ Նա մի քանի անգամ փոխել է իր տեղը՝ հայտնվելով Dassault Aviation-ի աշխատակցի սեղանի մոտ։ Որոշ ժամանակ անց անհայտ անձը հանգիստ վերցրել է աշխատակցի ոտքերի մոտ դրված պայուսակը, թաքցրել վերարկուի տակ, ապա արագ դուրս եկել ռեստորանից։ Տուժողի խոսքով՝ պայուսակի մեջ եղել են երկու պաշտպանված համակարգիչներ և USB կրիչ։ Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր