ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Ալիևն ու Շոլցը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը
15:18, 26.04.2024 | mamul.am
1528 | 0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բեռլինում կայացած ընդլայնված հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ հանդիպմանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։

«Ինձ հետ վերջին հանդիպման ժամանակ Դուք ասացիք, որ բոլոր հարցերը կլուծվեն քննարկումների միջոցով։ Ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն»,-ասել է Շոլցը՝ նշելով, որ տեղեկություն է ստացել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու մասին: Նա դրական է գնահատել տեղեկությունը՝ հույս հայտնելով, որ այս տարի խաղաղության համաձայնագիր կստորագրվի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր