Բարձր ենք գնահատում հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունները։ Այս մասին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գերմանիայի կանցլերն այս տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է հայտնել։ |