2022 թվականի այս օրը` ապրիլի 26-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկվեց հղի Սոնա Մնացականյանը: Թե կինը, թե երեխան մահացան: Քրեական գործով անցնող ոստիկանը մեկ օր մնաց կալանավայրում, իսկ գործն ամեն կերպ փորձ են անում պարտակել, այս առիթով կազմակերպված ակցիայի ժամանակ հայտարարեց Լիկա Թումանյանը: Նա նաև նշեց, որ այս խաղաղ ակցիան անգամ հսկվում է ոստիկանական 4 ավտոբուսների կողմից, ինչը ցույց է տալիս, թե ինչ կարգի է վախենում իշխանությունը ժողովրդից: Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: |