Ժողովրդին ուղղված` խաղաղ մնալու ու ավելորդ իրար չգրգռելու կոչով հանդես եկավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը: «Ամբողջ գործընթացը ծայրից ծայր անօրինական է, սա տեղի է ունենում ՀՀ օրենքներին ու միջազգային օրենքներին հակառակ: 2 օրը մեկ խաբեություն է տեղի ունենում: Ասում են` այսպես պիտի լինի, հակառակն են անում: Ու դուք մինչև հիմա հա՞րց եք քննարկում: Դուք քանի՞ անգամ եք խաբվելու, քանի՞ անգամ եք ինքներդ ձեզ խաբելու: Դե ասեք` մի 50 անգամը հերի՞ք է»,- ասաց նա` դիմելով Կիրանցի գյուղացիներին: |