Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է նրա պաշտպան Մամիկոն Մուրադյանը։ Հիշեցննեք, որ Հակակոռուպցիոն դատարանն Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառել էր երկամսյա տնային կալանք: |