ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+22 °C
««Թուրքին օգնեմ, հային ծեծեմ, ապառիկս փակեմ» պրինցիպով առաջնորդվող ոստիկան». Անժելա Էլիբեգովա
03:06, 28.04.2024 | mamul.am
2360 | 0

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ ««Թուրքին օգնեմ, հային ծեծեմ, ապառիկս փակեմ» պրինցիպով առաջնորդվող ոստիկանից շատ բան չկա ակնկալելու։
Բայց էդ ոստիկաններից քանիսը ժամանակին մկրտվել են, պսակադրվել են, մտել են եկեղեցի, մոմ են վառել, իրենց ու իրենց ընտանիքների համար ինչ-որ բան են խնդրել։ Էդ իրանց վզի խաչը ինչի՞ խորհրդանիշ ա իրանց համար:
Ժամանակավոր իշխանության ու թշնամու շահերի համար իրենց սաղ կյանքի ապրածը, հավատքը, օջախի բարեկեցությունը ոտնատակ են տալիս ինչի՞ համար:
Եկեղեցու պատգամի դեմ դուրս եք գալիս, որ ի՞նչ լինի ձեզ հետ: Մի կյանք եք ապրում, նզովքի մեջ ո՞նց եք ապրելու: Ինչի՞ համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր