ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Գեղցի Նիկոլի հերթական ողորմելիները բացահայտվեցին»․ Տիգրան Վարդանյան
16:48, 27.04.2024 | mamul.am
3841 | 0

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կիրանցում զինվորների միանալու, իսկ հետո զղջալու մասին։
Տեսեք՝ ինչ ա անում Նիկոլը: Մի քանի անողնաշարիա գտել, ովքեր նաև պայմանագրային զինծառայողներ են ու ասել՝ գնացեք Կիրանց, շոու արեք, որ մարդիկ ուրախանան, իսկ վաղը կկանգնեք, կասեք, որ զղջում եք ձեր արածի համար: Համազգային ուրախություն առաջացնել, իսկ հետո բարոյապես ու հոգեպես կոտրել ու բանակի նկատմամբ տրամադրել, էս ա սրանց գործելաոճը: Նույնը պատերազմի ժամանակ էր, երբ առավոտից երեկո ասում էին հաղթում ենք, հաղթում ենք, մեկ էլ հոպ` պարզվեց 4-րդ օրվանից զիջելով գալիս են, երբ գյոռբագյոռ անելուց են խոսում, մեկ էլ հոպ` կապիտուլյացիա:
Ժողովուրդ ջան, չկոտրվեք: Գեղցի Նիկոլի հերթական ողորմելիներն էլ բացահայտվեցին: Փորձում են շարժումը պառակտել, բայց չի ստացվելու: Վախենում են, դրա համար էլ ամեն ստորության գնալու են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր