ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+23 °C
«Կասկածներ կան, որ մգեցված ապակիներով մեքենայում Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևն են եղել»․ Բագրատ Սրբազան
12:48, 27.04.2024 | mamul.am
4104 | 0

«Այն ապօրինի գործընթացը, որն սկսել են ՀՀ կառավարությունն իր տարաբնույթ գործընկերների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում, լրագրողների հետ զրույցում, ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Թշնամական երկրի պարտադրանքով ՀՀ ներկայիս կառավարության ղեկավարը գրեթե միանձնյա որոշում է կայացրել՝ անհասկանալի կերպով միակողմանի զիջումներ կատարել մեր հայրենիքից։ Մեր ընդվզումը հենց դրա մասին է։ Վերջին մեկ շաբաթվա մեջ չորս անգամ ստել են, որի գագաթնակետը երեկ գիշեր էր։ Երեկ գիշեր մգեցված ապակիներով, առանց համարների, անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, այսպես կոչված, հանձնվելիք տարածքներ ու ինչ-որ անհայտ գործողություններ արել։ Նույնիսկ կասկածներ կան, որ Մհեր Գրիգորյանն է եղել ու Շահին Մուստաֆաևը։ Հերքե՞լ են, իրենք ամեն ինչն էլ հերքում են։ Ողջամիտ կասկածներ կան, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է եղել»,- ասել է նա։

«Կասկածներ կան, որ մգեցված ապակիներով մեքենայում Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևն են եղել»․ Բագրատ Սրբազան
«Կասկածներ կան, որ մգեցված ապակիներով մեքենայում Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևն են եղել»․ Բագրատ Սրբազան

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր