«Այս գործողությունը կասեցնել հնարավոր չէ: Ես չեմ ասում` հենց վաղն է հաղթանակը լինելու, յուրաքանչյուրից է կախված այս շարժման հաղթանակի` մեկ օր շուտ իրողություն դառնալը»,- Տավուշ վերադարձից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Սուրեն Պետրոսյանը: «Եթե ինձ բռնեն, գալու են շատ ավելի ուժեղները, շատ ավելի հզորները: Սա ցանցային պայքար է, այն անպայման պետք է հասնի իր նպատակին: Համազգային պահանջը կձևավորվի և իր արդյունքը կտա»,- հայտարարեց քաղաքական գործիչը: |