ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+22 °C
Առանձնակի դաժանությամբ բերման ենթարկվածը գնդապետ Մախսուդյանի որդին է
19:00, 27.04.2024 | mamul.am
5281 | 0

Ազատամուտ-Իջևան ճանապարհից դիմակավորված անձանց կողմից բերման ենթարկվածը գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին է՝ Վահագնը, փորձել են բերման ենթարկել նաև «ՆյուԴեյ» լրատվականի օպերատորին։ «Միհրան Մախսուդյանի տղայի մեքենայում էինք՝ խնդրեցինք մեզ Իջևան տանել, ճանապարհային ոստիկանությունը մեքենան կանգնեցրեց և մեքենայի կանգնելուց հետո Ոստիկանության 6-րդ վարչության տղաները՝ դիմակավորված, Մախսուդյանի տղային ու իմ օպերատորին փորձեցին տանել, բայց օպերատորին թողեցին»։ «Հրապարակի» հետ զրույցում այս մասին ասել է կայքի խմբագիր, լրագրող Անի Գևորգյանը։

«Մենք Մախսուդյանի տղայի մեքենայի մեջ էինք, խնդրել էինք մեզ Իջևան իջեցնել. իրեն տարան»,- ասաց Գևորգյանը։

Նա նշեց, որ այս ամենը տեղի է ունեցել Իջևան-Կիրանց ճանապարհին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր