ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել քաղաքացիների հարցերին։ Նաիրա Մարտիրոսյանը հարցրել է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը պայքարում է ժողովրդի կողքին։ Ի՞նչ եք կարծում՝ ժամանակը չէ՞, որ եկեղեցին կոշտ հայտարարությամբ հանդես գա»: Հաշվի առնելով, որ Նիկոլը լայնածավալ հարձակում է իրականացնում մեր ինքնության դեմ, Եկեղեցին ունի և իրացնում է իր իրավունքը՝ պաշտպանել այն։ Իշխանական հիստերիայի հիմքում նաև այլ շարժառիթ կա. այս 6 տարիների ընթացքում Փաշինյանին հաջողվել է կազմաքանդել գրեթե բոլոր պետական և ազգային կառույցները, բացի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց, որի վարկանիշը շատ ավելի բարձր է, քան փաշինյանական կցորդների վերածված իշխանությունների 3 ճյուղերը՝ միասին վերցրած։ Սակայն համաժողովրդական պայքարի ամբողջ բեռը թողնել միայն Եկեղեցու վրա, նույնպես չի կարելի, և հասարակության տարբեր հատվածներ, ներառյալ` քաղաքական շրջանակները, պետք է իրենց բաժին ծանրությունը կրեն սեփական ուսերի վրա։ |