ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են` անեն». Միհրան Մախսուդյան
23:24, 27.04.2024 | mamul.am
2451 | 0

Ինչպես հայտնել ենք, ժամեր առաջ ոստիկանները բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն:

«Ես սրան սպասում էի, որ նման խուլիգանություն պիտի անեն իմ հանդեպ, իմ տղայի հանդեպ՝ փորձելով ինձ լռեցնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել Մախսուդյանը, որը լինելով ոսկեպարցի, բողոքի առաջին իսկ օրերին պայքարում էր տավուշցիների հետ մեկտեղ:

«Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են` անեն, ես իմ պայքարից հետ չեմ կանգնելու, պայքարելու եմ իմ հողի համար, որ թուրք շան ոտքը չմտնի մեր տարածք: Իմ սկզբունքն է՝ մահ կամ ազատություն: Սրանով ինձ չեն վախեցնելու և արդարությունը կհաղթի»,- ասել է նա:

Մախսուդյանը նշել է, որ խուլիգանության հոդվածով է մեղադրանք առաջադրվել, որը վերաբերում է երկրապահի անդամների հետ կապված միջադեպին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր