Ինչպես հայտնել ենք, ժամեր առաջ ոստիկանները բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն: «Ես սրան սպասում էի, որ նման խուլիգանություն պիտի անեն իմ հանդեպ, իմ տղայի հանդեպ՝ փորձելով ինձ լռեցնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել Մախսուդյանը, որը լինելով ոսկեպարցի, բողոքի առաջին իսկ օրերին պայքարում էր տավուշցիների հետ մեկտեղ: «Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են` անեն, ես իմ պայքարից հետ չեմ կանգնելու, պայքարելու եմ իմ հողի համար, որ թուրք շան ոտքը չմտնի մեր տարածք: Իմ սկզբունքն է՝ մահ կամ ազատություն: Սրանով ինձ չեն վախեցնելու և արդարությունը կհաղթի»,- ասել է նա: Մախսուդյանը նշել է, որ խուլիգանության հոդվածով է մեղադրանք առաջադրվել, որը վերաբերում է երկրապահի անդամների հետ կապված միջադեպին: |