ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+16 °C
«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ Գեղամյան
12:36, 28.04.2024 | mamul.am
3906 | 0

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նկարում պատկերված է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ որպես «Արևմտյան Ադրբեջան»։
Սա դրվագ է Ադրբեջանում պետականորեն ստեղծված և առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հերթական հոլովակից։
Քարտեզում կարող եք տեսնել թյուրքերեն տեղանուններ և «Մենք վերադառնալու ենք» կոչը։
Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր