Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ կապիտուլյանտ Նիկոլը փայլաթիթեղից պատրաստված Հայկական ԽՍՀ-ի քարտեզը ձեռքը պտտվում է Հայաստանում ու քաղաքականապես տգետ և պատմական ամնեզիայով տառապող զանգվածներին համոզում է, որ իր ձեռքի «ֆոլգան» է Հայաստանը ու ինքն էլ, իբր, պատրաստ է այդ սահմաններում պաշտպանել ՀՀ-ն, բացարձակ չանդրադառնալով այն փաստին, որ իր կառավարման տարիներին ՀՀ-ն կորցրել է մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք ու Ադրբեջանն էլ բացարձակ նպատակ չունի մեկ միլիմետր այդ տարածքներից և Արծվաշենից հետ վերադարձնել Հայաստանին, բայց ինքը Տավուշի մարզի 4 գյուղերի տարածքներ է նվիրում Բաքվին ու սեփական դավաճանությունը քողարկելու նպատակով դրանք հռչակում է ադրբեջանական, Ադրբեջանում Հայաստանի, իրենց ասելով՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի նոր, թարմացված քարտեզն են ներկայացրել՝ նոր վարչա-տարածքային բաժանումներով... Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ թքած ունի Նիկոլի խաղաղության օրակարգերի էլ, խաչմերուկների վրա էլ և ինքը իր սեփական՝ ծավալապաշտական քաղաքականությունն է առաջ տանելու՝ նպատակ ունենալով վերջնականապես կործանել ՀՀ-ն, որին, ի դեպ, օգնում է Նիկոլը, ամեն գնով մնալով Հայաստանի վարչապետ... |