«Ժողովուրդը քո մտածումների ու որոշումների պատճառով հայտնվել ա փողոցում։ Կիրանց գյուղում հերոս մարդիկ, որոնք 90-ականներին ազատագրել են, իրենց անվտանգությունն ապահովել, բանակ չի եղել էդ ժամանակ, արտասվում էին։ Հերոս մարդ, իր կյանքը դրած մարդ, հասել է մի վիճակի, որ անզորությունից լացում է, իսկ դու բասկետբոլի գնդակ ես ստուգում կամ գցո՞ւմ»,- ԼուրջCast-ի եթերում, խոսելով վարչապետի գործողությունների մասին, ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Անում եք՝ արեք, գլուխը քարը, բայց ինչո՞ւ եք ցուցադրում, ում եք ուզում ինչ փաստել, չի ստացվելու։ Սուտը պիտի պարտվի ու պարտվելու է»,- նշել է նա։ Հիշեցնենք՝ ապրիլի 20-ին Փաշինյանն այցելել էր Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոց, ծանոթացել մարզադահլիճի ավարտական աշխատանքների ընթացքին։ Նրա ուշադրությունը գրավել էին բասկետբոլի գնդակները։ Դրանցից մեկը վերցնելով՝ նա դժգոհել էր, որ լավ չի փչված։ |