ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+21 °C
«Տավուշում մեկին մեկ կրկնվում է 100 տարի առաջ Շիրակում տեղի ունեցածը»․ Դ․ Մալխասյան
16:48, 28.04.2024 | mamul.am
3363 | 1

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշում մեկին մեկ կրկնվում է 100 տարի առաջ Շիրակում տեղի ունեցած իրադարձությունները
1918թ-ին մայիսի 5-ին՝ թուրքերի կողմից Գյումրին գրավելուց 10 օրա առաջ, Թիֆլիսի թերթերից մեկում մի հոդված է հրապարակվում, որտեղ հայերին հուսադրում են, թե ուր որ է՝ թուրքերի հետ բաղձալի խաղաղություն է հաստատվելու, իսկ ինչ որ պրովոկատորներ չեն հավատում խաղաղությանը: (նիկոլականների խաղաղության մասին ներկայիս քարոզն ու ընդդիմախոսների հասցեին մեղադրանքները):
Ասում են՝ Ախուրյան գետով գիծը քաշել են՝ աջից թուրքերն են, ձախից՝ հայերը (նույն հեքիաթը հիմա պատմում են Տավուշի հետ կապված, ուղղակի գետի անունն է տարբեր):
Հպարտանում են, թե ինչ խաղաղասեր են հայերը, որ գետի ափին եղած բոլոր ամրաշինական կառույցները պայթեցրել են (Տվուշի ականազերծումը), ի նշան թուրքերի հետ վերահաս խաղաղություն:
Առանձնակի շեշտադրում են, թե թուրքական զինվորականությունը ինչ բարեհամբյուր ընդունելություն է ցուցաբերում հայ գեներալին, իսկ բնակչությունն էլ արխային նստած խաղաղության է սպասում (սա էլ Էրդողանի գովքն է Նիկոլի հասցեին ու Նիկոլին հավատացող հայ փոքրամասնության սպասումները):
Հոդվածը ամբողջությամբ ներկայացնում են ձեր ուշադրությանը.
«Թիֆլիսում զանազան մութ անձնաւորութիւններ տարածում են պրօվօկացիոն լուրեր՝ իբրև Ալէքսանդրօպոլը թիւրքերից գրաւելու մասին։
Ներկայումս դրութիւնը Ալէքսանդրօպօոլից եկողների պատմելով, հանգիստ է է, շնորհիւ զօրահրամանատար Տէր Յակոբեանի ձեռք առած կտրուկ միջոցառումների։
Ազգաբնակութեան անցողական երկիւղին նպաստեց գլխաւորապէս փախստականների հոսանքը, որ տարերային ոյժով սկսվեց Կարսի շրջանից անցաւ Ալէքսանդրօպօոլ և դիմում է մասամբ դէպի Ղարաքիլիսա և Թիֆլիս։
Թիւրքերը գրաւում են Արփաչայի աջ ափը ուր, համաձայն զինադադարի պայմանների, բոլոր ամրոցները մեր զօրքերը պայթեցրել են։
Արփաչայի ձախ ափը գրաւում են Կարսից հետ եկած հայ զօրամասերը և Ալէքսանդրօպոլից ուղարկված թարմ զօրախմբերը։
«К․ Сл․»-ի ասելով, Ալէքսանդրօպօոլից հայկական շտաբի կողմից մի պատգամաւորութիւն գէն․ Արէշեանի գլխավորութեամբ գնաց է ապրիլի 13-ին թիւրքերի շտաբը, ուր նրան ցոյց է տրվել շատ սիրալիր ընդունելութիւն։
Ալէքսանդրօպօոլի ազգաբանկութիւնը սպասում է հաշտութիւն կնքելուն»։
1918թ., մայիսի 5
Այս հոդվածը հրապարակվելուց ուղիղ 10 օր անց, թուրքերը Շիրակում շարունակեցին իրենց ցեղասպանական քաղաքականությունը՝ կոտործաներ, գերեվարումներ, թալան, բռնաբարություններ...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր