ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«ԵՄ-ի հետ ՀՀ-ի մերձեցումը չի բացառում Ռուսաստանի հետ երկկողմ լավ հարաբերությունները»․ Տիգրան Բալայան
18:48, 28.04.2024 | mamul.am
1210 | 0

Եվրոմիության հետ Հայաստանի մերձեցումը չի բացառում Ռուսաստանի հետ երկկողմ լավ հարաբերությունները, Politico-ին ասել է ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:

Հայաստանի աշխարհագրությունը ենթադրում է բազմաթիվ պատմական և գործնական կապեր Ռուսաստանի հետ, իսկ ենթադրությունները, թե Հայաստանը կգնա ինքնասպան քայլի՝ փորձելով խաթարել ռուսական շահերը տարածաշրջանում, ֆանտաստիկայի ոլորտից են։

«Հայաստան-ԵՄ հարաբերությունները հիմնված են Հայաստանի ազգային շահերի վրա դրանք չեն բացառում Ռուսաստանի հետ երկկողմ լավ հարաբերությունները, և սա այն է, ինչ մենք ցանկանում ենք բացատրել մեր ռուս գործընկերներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր