Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պ Ռ Ո Շ Տ Ի Առաջինը նրանք են, որոնք պաշտոն ունեն, կամ անձնական շահ։ Նրանց մեջ են նաև լորձաշուրթ քծնանքով աչքի ընկնող որոշ լափակեր մտավորականներ։ Երկրորդ դասի մարդիկ անարատ ապուշներն են, որոնք մեծ սիրտ ունեն ու նույնքան մեծ սեր և էդ սերը պարզապես կպել է աթարին։ Երրորդ դասի մարդիկ ազնիվներն են, որոնք քիչ բանով են տարբերվում կատարյալ ապուշներից։ Նրանք նիկոլի սուտը իրենց ազնվության չափով են չափում։ Դրանցից Վերնիսաժում շատ կան։ Էդպիսի մի կիսակատար ազնիվ էսօր Վերնիսաժում գաղտագողի մոտեցավ ինձ ու թաքուն, որ ուրիշ լսող չլինի, թեքվեց ականջիս։ |