ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Բյուջեից 1.3 միլիարդ դրամ է հատկացվել Ոստիկանությանը
23:24, 28.04.2024 | mamul.am
3098 | 0

Կառավարությունը հերթական անգամ հսկայական գումար է հատկացրել Ներքին գործերի նախարարությանը։ Այս անգամ այդ գումարն ուղղվելու է ջրային պարեկների կարիքները բավարարելու համար, գրում է «168»-ը:
Խոսքն այս դեպքում 1 միլիարդ 277 միլիոն դրամի մասին է, որը, ըստ Կառավարության ընդունած որոշման, անհրաժեշտ է պարեկների հանդերձանքի, մեքենաների, այլ սարքավորումների, շարժական տնակների ձեռքբերման, կապիտալ շինարարության համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման, Սյունիքի մարզում Գորիսի ՈԲ շինության կապիտալ վերանորոգման, հեղինակային և տեխնիկական հսկողության ձեռքբերման համար։

Պետական բյուջեի այս հատկացումը Ներքին գործերի նախարարությունը բաշխելու է պարեկների հետևյալ կարիքների բավարարմանը՝
«Գրասենյակային նյութեր և հագուստ»՝ 108,75 մլն դրամ
«Տրանսպորտային սարքավորումներ»՝ 370.0 մլն դրամ

«Շենքերի և շինությունների ձեռքբերում»՝ 30,4 մլն դրամ

«Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում»՝ 26.5 մլն դրամ

«Նախագծահետազոտական ծախսեր»՝ 39.1 մլն դրամ, որից՝

«Այլ մեքենաներ և սարքավորումներ»՝ 150.15 մլն դրամ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր