ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +10 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Պեղվում է Չեսար Օրբելյանի ապարանքը Հորսում
23:48, 28.04.2024 | mamul.am
4252 | 0

Վայոց Ձորի Հորս բնակավայրում մեկնարկել են հնագիտական պեղումներ իշխան Չեսար Օրբելյանի ապարանքի (Չեսարի դարպաս) և 13-14-րդ դարերով թվագրվող կիսավեր Եկեղեցու տարածքներում։ Վերջինիս մոտ բացվել են մի քանի մանկական տապանաքարեր։
Չեսարի դարպասի մասին մեզ վկայություններ են հասել Ստեփանոս Օրբելյանի ժամանակներից։

Չեսար Օրբելյանի ապարանքը Հորսում
Քանի որ Հայաստանում բավականին քիչ են պահպանվել իշխանական տներ և հարակից կառույցներ, այս առումով Հորս գյուղում գտնվող Չեսար Օրբելյան իշխանի կողմից կառուցած այս ապարանքը անչափ կարևոր է։
Չեսար Օրբելյանի ապարանքը Հորսում
Ուսումնասիրությունները ցույց են տվել, ապարանքը բաղկացած է եղել երկու մասից՝ տնից և սրահից։ Տան ծածկը իրականացվել է գերաններով և հենված է եղել քարե սյուների վրա: Սյուները եղել են քանդակազարդ և պահպանվել են մինչ այսօր։
Չեսար Օրբելյանի ապարանքը Հորսում

Պահպանվել են նաև դռան կողմերում գտնվող պատուհանները, որոնք կամարակապ են։ Կա վիմագիր արձանագրություն, որտեղ հիշատակված է ինչպես Չեսար իշխանը, այնպես էլ նրա կին Խորիշահը։
Տունը կառուցված է եղել սրբատաշ կրաշաղախ քարով և պահպանվել մինչև 20-րդ դարի կեսերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր