ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Երվանդ Քոչարի մեծածավալ «Ընդվզումը»` Պուշկինի փողոցի շենքերից մեկի ճակատին
00:06, 29.04.2024 | mamul.am
5755 | 0

Նշանավոր նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի 125-ամյակի կապակցությամբ Երևանի Ա. Պուշկինի փ. 62 հասցեում գտնվող բարձրահարկ շենքի կողային ճակատին պատկերվել է Երվանդ Քոչարի «Ընդվզում» ստեղծագործությունը:

Երվանդ Քոչար. «Ընդվզում»

Նկարազարդումն իրականացրել է մուրալ ուղղության միջազգային ճանաչում ունեցող իտալացի հրավիրյալ նկարիչ Ֆաբիո Մարիա Ֆեդելեն:
Երվանդ Քոչարի մեծածավալ «Ընդվզումը»` Պուշկինի փողոցի շենքերից մեկի ճակատին

Քոչարի՝ 1930թ. Ֆրանսիայում ստեղծված «Ընդվզում» գործը շինության վրա ունի 28 մետր բարձրություն և 15 մետր լայնություն:

Երվանդ Քոչարի մեծածավալ «Ընդվզումը»` Պուշկինի փողոցի շենքերից մեկի ճակատին

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր