ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Բլինքենը Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո զանգել է Ալիևին
09:24, 29.04.2024 | mamul.am
3271 | 1

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել վերջերս արված հայտարարության համար, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են որպես սահմանների հաստատման հիմք օգտագործել 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրը՝ նշելով դրա կարևորությունը երկու երկրների միջև կայուն և արժանապատիվ խաղաղություն կնքելու համար։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։

Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել երկխոսությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հաստատելով այդ ջանքերին աջակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը։ Նա նաև նշել է Վաշինգթոնի ձգտումը՝ համագործակցելու էներգետիկայի, կլիմայի և կապի ոլորտներում։

Բացի այդ, Բլինքենը կրկին դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով պահպանել մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորություններն ու ազատ արձակել առանց հիմքերի ձերբակալված անձանց։

Հիշեցնենք, որ Բլինքենն ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր