Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ապրիլի 29-ի գիշերը բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի։ Մի քանի հարյուր ոստիկաններ՝ մահակներ և պղպեղային գազ կիրառելով, սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։ Իշխանությունները մտադիր են հավելյալ ուժեր և հատուկջոկատայինների ներգրավել, հաղորդում է Интерфакс-ը։ |