Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեց «Քաղաքաշինության և հողի վերահսկողության» վարչության կողմից՝ 4-րդ ռիսկայնություն ունեցող ընթացիկ շինարարության փուլում գտնվող շենքերի փոշեկլանիչ ցանցերի առկայության վերաբերյալ զեկույցը։ Նշվեց, որ ուսումնասիրվել է 689 օբյեկտ, արդյունքում արձանագրվել է, որ փոշեկլանիչ ցանցերով ապահովման ենթակա են ընդհանուր թվով 164-ը, որից պատշաճ ապոհվված են թվով 33-ը, իսկ 54-ը կրում են ձևական բնույթ, մնացած օբյեկտների նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ։ |