ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Կշարունակեն ապրել ինքնաներշնչանքով, որ Բլինքենը զանգահարել ու նախատել է Ալիևին». Հակոբ Բադալյան
05:18, 30.04.2024 | mamul.am
1916 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Կանցնեն տարիներ, բայց հայ ժողովուրդը չնայած իր հետ տեղի ունեցողին, կշարունակի ապրել այն ինքնաներշնչանքով, որ Բլինքենը զանգահարել ու նախատել կամ զգուշացրել է Ալիևին:
Նախորդ մոտ երկու-երեք տասնամյակը Ռուսաստանն էր այդ ինքնաներշնչանքի աղբյուրը: Առաջիկան կլինի ԱՄՆ-ն, հերթի մեջ գուցե Հնդկաստանը կամ Չինաստանը լինեն:
Այդ ամենը կլիներ ծիծաղելի, եթե խոսքը չվերաբերեր պետականության համար բախտորոշ ու ճակատագրական հարցերի»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր