ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Նիկոլը նաև երկրապահների հանդեպ է ատելություն գեներացնում». Դավիթ Մշեցի
02:06, 30.04.2024 | mamul.am
1554 | 0

Գրող Դավիթ Մշեցին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Սթափ դատողություն
Նիկոլին հաջողվեց բանակը կազմաքանդել, Լևոնից սկսած բոլոր հասարակության աչքին նսեմացրին իրապես Ազնվական (մտավորական) մարդկանց, ոստիկանությունը էլի թշնամական դարձրին։ Միակ խավը, որին անկախ ամեն բանից վարկաբեկել չէր հաջողել` երկրապահներն են։ Հիմա Նիկոլը նաև էս մարդկանց հանդեպ ա ատելություն գեներացնում։
Բացատրեմ։ Գոնե վերջին 4 տարում իրապես երկրապահ տղերքը լուռ ու մունջ սահմանին են` հաճախ ամիսներով, քանզի հաճախ փոխող չունեն։ Էդ մարդիկ բնականորեն պիտի տրամադրված լինեն իրենց էն հարևանների, բարեկամների ու շրջապատի դեմ, ովքեր գոնե մեկումեչ չեն գնում իրենց փոխեն կամ հետները կանգնեն։ Նիկոլն էս փաստը հանճարեղ օգտագործում ա ու արհեստական բախումներ սարքում էն մարդկանց, ովքեր պոստ չեն գնում ու այլ կերպ` Նիկոլին հեռացնելու ոչ պակաս կարևոր գործին են լծված` հետևապես և հայրենապահպանության, (պարտադիր նշեմ, որ լիքը զիլ կռված տղերք էլ կան վերջիններիս շարքերում, որ ցանկացած պահի էլի զենք կվերցնեն)։ Ստեղ թացն ու չորը խառնվում են, ստացվում է` իրար չճանաչելով իրապես զիլ տղերք իրար դեմ են դուրս գալիս ու ստեղ ա Նիկոլի գլխավոր նպատակի իրագործումը, այն է, եթե վաղը ալիևը Երևանի մատույցներին էլ հասնի, էս տղերքի միավերումը բացառել։ Ցավոք, էս շատ նուրբ բանը նիկոլին հասկացրել են ու էս մի խավին էլ ա հանճարեղորեն թշնամի դարձնում ժողովրդին, որ իր սև գործը խոչնդոտողների մեջ պառակտումը հասցնի գագաթնակետին։
Հ. Գ. Որևէ մեկին չեմ արդարացնում կամ մեղադրում։ Զուտ փաստում եմ` էս ամենը հստակ սցենար ա` գրված ու պարտադրված հարևան երկրի կողմից։
Էսքան բան»:

Աղբյուրը` Դավիթ Մշեցի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր