ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ռոբերտ Քոչարյանից ու նրան փոխկապակցված 7 անձից կբռնագանձվի 25 միավոր անշարժ գույք»․ Աննա Վարդապետյան
12:00, 29.04.2024 | mamul.am
4369 | 0

ԱԺ-ում, դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ դատախազությունը պահանջ է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրան փոխկապակցված 7 անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել 25 միավոր անշարժ գույք։ «5 տրանպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան ու արտասահմանյան 16 իրավաբանական անձում, ավելի քան 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ, շուրջ 10 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների ու այլ ծախսված միջոցների հանրագումար»,- հայտնեց դատախազը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր