ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, խոսելով Տավուշում ստեղծված իրավիճակի մասին, հայտնել է հետևյալը. «Հույս ունեմ՝ վերջիվերջո կտեսնենք ըմբոստություն, որ հայ ժողովուրդը ոչ միայն կգիտակցի, այլև յուրաքանչյուրը պատասխանատվություն կզգա սեփական քայլի համար ու կկանգնի, կկասեցնի այս իշխանություններին: Սկսել է ցանցային պայքար, տեսնում ենք՝ թե՛ կազմակերպված, թե՛ ինքնաբուխ ակցիաներ, որովհետև դանակլը հասել է ոսկորին»: |